Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:13 26-05-2024

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը

Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով:

Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են նաև ավետարանիչները: Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը:

Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն:

Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված:

Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով