copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:45 25-05-2024

ՌԴ-ն հարվածել է Խարկովի շինարարական հիպերմարկետին, կան զոհեր

Ռուսական զորքերը շաբաթ օրը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Դրանցից մեկի թիրախը եղել է շինարարական հիպերմարկետը։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ, շատերը համարվում են անհետ կորած: Շենքը մասամբ ավերվել է, այնտեղ մեծ հրդեհ է սկսվել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ներսում կարող էր լինել ավելի քան 200 մարդ: Նա համոզմունք է հայտնել, որ եթե երկրի Զինված ուժերը բավարար քանակությամբ ՀՕՊ համակարգեր և ժամանակակից մարտական ավիացիա ունենային, նման հարձակումները հնարավոր կլիներ կանխել: Նա Արևմուտքին կոչ է արել արագացնել ռազմական մատակարարումները։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ռուսական ուժերը ևս մեկ հարված են հասցրել Խարկովին. թիրախում է հայտնվել կենտրոնական այգին:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին