copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:25 24-05-2024

Հունաստանում ՀՀ դեսպանը և Կորնթոսի քաղաքապետը կարևորել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Կորնթոս քաղաքի քաղաքապետ Նիկոլաոս Ստավրելիսին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

Նշում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքական ակտիվ երկխոսության ընթացքը, կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող միջոցառումները, հայ-հունական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը։ Այս համատեքստում դեսպանը հիշատակել է Կորնթոսում դեռ 19-րդ դարի վերջերից հայ գաղթականների ներկայության, Կորնթոսի ջրանցքի աշխատանքներում նրանց ունեցած էական ներդրման մասին։ Նաև խոսք է գնացել 1922 թ․ Զմյուռնիայի մեծ աղետից հետո հազարավոր հայերին Կորնթոսում ապաստան տրամադրելու վերաբերյալ։

«Զրուցակիցներն ընդգծել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։ Այս առումով կարևորվել է երկու երկրների քաղաքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը, ինչը կնպաստի մշակութային և կրթական, ինչպես նաև զբոսաշրջային ծրագրերի զարգացմանը։

Կողմերը համաձայնել են մոտակա ժամանակներս փոխադարձ այցեր կազմակերպել՝ մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է