copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:48 24-05-2024

Սպասելիքները շատ մեծ են, և մենք մտնում ենք որոշակիության փուլ. Սրբազան

Սպասելիքները շատ մեծ են, և մենք մտնում ենք որոշակիության փուլ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին։

Նա նշեց, որ հանրահավաքի ժամանակ կխոսեն օրակարգի մասին. «Տարբեր ոլորտներից մարդիկ կլինեն, կխոսեն։ Մեծ, հագեցած օրակարգով հանրահավաք է լինելու։ Ահռելի ներուժ կա մեր կյանքում։ Սա էլ այդ ներուժի հետ ծանոթանալու, համախմբվելու առիթ է։ Ուրախ եմ, որ դրական արձագանքներ շատ կան»։

Ինչ վերաբերում է հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, Սրբազանը պատասխանեց․ «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։

Ճշտող հարցին էլ՝ կհաջողվի՞ ի վերջո հեռացել այս իշխանությանը, նա պատասխանեց․ «Միանշանակ, հաջողվելու խնդիր չկա, անհրաժեշտություն կա»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հանդիպե՞լ է նախօրեին Վեհափառ Հայրապետի հետ, ինչին ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց․ «Ես միայն Վեհափառի հետ չեմ հանդիպել, սրբազաններն են եղել, խոսակցություններ են եղել ամբողջ շարժման տրամաբանության, անելիքների մասին, թե օրակարգն ինչ է»։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել