«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի որդու տունը հրդեհվել է։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Արծվիկ Մինասյանը։
Նա նշել է, որ բնակարանը լուրջ վնասներ է կրել, գրեթե ամբողջությամբ ավերված է։ Հրդեհից, բարեբախտաբար, տուժածներ չկան։