Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:42 23-05-2024

Կորուստներն աղետալի չափերի են հասել. «Վեոլիա Ջուրը» չի կատարում պարտավորությունները

Հայաստանում խմելու ջրի մատակարար, ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրային հաշվեկշռում ջրակորուստները աղետալի չափերի են հասնում։ Հայաստանը կարող է կանգնել ջրի պաշարի լրջագույն խնդրի առաջ:

2023 թվականին «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում ջրի կորուստը կազմել է 63,1%, իսկ չհասութագրված, արտոնագրված (ապօրինի օգտագործված) ջուրը՝ 6,3% (ընդհանուր՝ 69․4% ջրակորուստ): Այս մասին Oragir.News-ին տեղեկացրել է «Իրազեկ և Պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ՝ Բաբկեն Պիպոյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Բաբկեն Պիպոյանը, գնահատելով իրավիճակն, ասաց, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի կատարել միջնաժամկետ պարտավորությունները.

«Վեոլիան ուներ պարտավորություն մի ժամանակահատվածի համար` ապահովել 64 % ընդհանուր կորուստ: Բայց մենք այս պահին ունենք 69,4 %։ Դե ֆակտո ստացվում է, որ «Վեոլիա ջուրը» չի կատարել իր միջնաժամկետ պարտավորությունը։

Վեոլիան ունի պարտավորություն այս ցուցանիշը հասցնել 46%-ի 2031 թվականին»,- ասաց փորձագետը։

Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ ջրի կորստի նորմատիվներ, որպես այդպիսին՝ չկան։ Կան ավելի լավ և ավելի վատ ցուցանիշներ։

Նշենք, որ Հայաստանի ջրային ռեսուրսները խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Մեր երկրում ջրի պահանջարկը մնում է չբավարարված։ Հիմնական ջրամբարները կիսով չափ են լցվում, քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար ունեցող Սևանա լիճը տարեցտարի բացասական հաշվեկշիռ է գրանցում, խմելու ջրի աղբյուրները ցամաքում են։ Արարատյան արտեզյան ավազանում ջրի մակարդակներն իջել են, խորացել են անապատացման գործընթացները: Նման պայմաններում այսչափ ջրակորուստները հավելյալ ռիսկեր են առաջացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է