Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:35 22-05-2024

Այսօր ԱԺ-ում վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի առնվազն երկու երկիր մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը

ԵՊՀ դոցենտ, իրավագիտության թեկնածու Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«03.07.2023թ.-ին Նիկոլ Փաշինյանը Բելառուսի անկախության առթիվ այսպիսի նամակ է ուղարկել Ալեքսանդր Լուկաշենկոյին`

«Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Բելառուսի համակարգված ջանքերն ամբողջությամբ համապատասխանում են մեր երկրների շահերին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի ալեքսանդր գրիգորիի, քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:
13.06.2023փ.-ի հաղորդագրության մեջ Նիկոլ Փաշինյանն ասել է`

«Վերջին երեք տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները նշանավորվել են տարբեր ոլորտներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ»

03.07.2022թ.-ի հաղորդագրության մեջ նշված է`

«Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու անկեղծ բարեկամությունը հուսալի հիմք են Հայաստանի և Բելառուսի միջև արգասաբեր համագործակցության ամրապնդման համար»:

Իսկ 03.07.2021թ.-ի հաղորդագրության մեջ վարչապետը նշել է`

«Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ուղենիշ ծառայել մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում»:

Բռնապետական երկրներում հին թերթեր հավաքելը հաճախ հանցագործություն էր դիտարկվում, որովհետև եթե համեմատում էիր տեղեկատվությունը, ամեն բան պարզ էր դառնում: Այս հանգամանքը բավականին լավ խաղարկել է Ջորջ Օրուելը «1984»-ում:

Այսօր Ազգային Ժողովում վարչապետը, խոսելով նաև Լուկաշենկոյի մասին, հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի առնվազն երկու երկիր մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը: Ընդ որում ըստ վարչապետի, ինքը փորձում էր դա չորս տարի այլաբանորեն, ոչ ուղիղ ասել:

Բայց դե դա չէր խանգարում պարբերաբար Լուկաշենկոյին շնորհավորել և գոհունակություն հայտնել հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման մակարդակով»:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է

Ձեզ գուցե հետաքրքրի