Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:59 22-05-2024

Երևանը բաց ու պատրաստակամ է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցությունը գերմանական քաղաքների հետ

Այսօր հանդիպել եմ Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լյուկաս Ֆլյոթերի հետ: Այս մասին գրառում է կատարել Արմեն Փամբուխչյանը։

Ընդգծելով հայ-գերմանական համագործակցության ներկա բարձր մակարդակը՝ շեշտեցի, որ Երևանի քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցությունը գերմանական քաղաքների, այդ թվում քույր քաղաք հանդիսացող Լայպցիգի հետ:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Լյուկաս Ֆլյոթերը նշեց, որ Լայպցիգն այսօր Գերմանիայի արագ զարգացող քաղաքներից է, և այս առումով գերմանական կողմն ունի Երևանի հետ տնտեսական համագործակցության զարգացման տեսլական:

Երևանն ու Լայպցիգը պատրաստ են գործակցել մշակույթի ոլորտում, ինչպես նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել` տրանսպորտի, բնապահպանության և մի շարք այլ բնագավառներում:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է