copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:09 22-05-2024

Կոտայքի մարզում խմած տղամարդը «Մակարով»-ից կրակոցներ է արձակել. նրան վնասազերծել են. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Էդմոն Այվազյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են վնասազերծել զինված տղամարդուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր գյուղում մի քաղաքացի ատրճանակով զինված կրակոցներ է արձակում։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են կրակոցի վայրը, իսկ րոպեներ անց ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում ենթադրյալ կրակոցներ արձակածի մասին ու Է. Այվազյանն ու Ա. Սարգսյանը օպերատիվ խմբով մեկնում են նշված գյուղ, ճշտում են կրակոցի գտնվելու վայրը ու նրան կարողանում են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել, ում ձեռքին է լինում նաև «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված վիճակում։

Ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին, այնուհետև նրան ու հանցագործության գործիք Մակարով տեսակի ատրճանակը ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածը 39-ամյա Մայիս Մ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից