copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:57 21-05-2024

Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը քննարկել է Արցախից բռնահանվածների առաջ ծառացած մարտահրավերները

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ազգայի ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորների հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից․

«Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Վալերի Ռաբոն, ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության նախագահ Սիլվեն Մայարը, ԱԺ բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները:

Դեսպան Տոլմաջյանը պատգամավորներին ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղ գտած վերջին զարգացումները, Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից ի վեր ի հայտ եկած հումանիտար մարտահրավերները։

Այս համատեքստում, դեսպանը կարևորեց Հայաստանի համար դժվար պահին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աներկբա աջակցությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապանդմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Դեսպանը բարձր գնահատեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից իրականացվող կարևոր գործունեությունը՝ միտված միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վրա սևեռելուն՝ այս համատեքստում կարևորելով նաև 2024թ․ մարտի 4-ին Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը դատապարտող բանաձևի ընդունումը, բարեկամության խմբի պատգամավորների պարբերական այցերը և ի նպաստ Հայաստանի իրականացված բոլոր նախաձեռնությունները։

Բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը ողջ խմբի անունից վերահաստատեց համերաշխությունը Հայաստանին և աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ ժողովրդին։

Հանդիպմանը հրավիրված էր նաև միջազգայնագետ Տիգրան Եգավյանը, ով ներկայացրեց աշխարհաքաղաքական և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում և պատասխանեց պատգամավորների հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը