copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:40 18-05-2024

Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքաված հանրությանը ներկայացրել է շարժման կողմից մայիսի 18-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և նախկին սպայակազմի հետ ունեցած հանդիպումների արդյունքերը և տեղեկացրել առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերի մասին։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տեղեկացրեց, որ մայիսի 18-ին Հայաստանի որոշ կուսակցությունների ներկայացուցիչների և հասարակական գործիչների հետ։

Արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով հանդիպման ընթացքի և քննարկումների բովանդակության մասին, նշեց, որ մայիսի 18-ի հանդիպմանը մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչները ցանկություն են արտահայտել, համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին նաև ապագայի պատկերացումներին։

Անդրադառնալով այն հարցին, թե ե՞րբ է հայտարարվելու շարժման վարչապետի թեկնածուի անունը՝ նա կրկին վերահաստատեց, որ դրա մասին դեռևս որոշում չկա, իսկ իր հնարավոր թեկնածության մասին խոսակցությունները քաղաքական կուսակցությունների ըմբռնումներն ու ցանկություններն են, և դա պաշտոնական որոշում չէ։

Նա նաև նշեց, որ այդ հարցով պետք է հանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է նաև ՀՀ մշակութային գործիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է մինչև այս կատարած աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել առաջիկա օրերին սպասվող գործողությունների և ծրագրերի մասին։

«Այս մեկ շաբաթվա մեջ մենք տարբեր հանդիպումներ են ունենալու և կիրակի օրը՝ մայիսի 26-ին, մեր կարևոր հանրահավաքն է լինելու»,- ասաց արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ շարժումը սկսելու է հստակ նախաձեռնությունների իրականացումը։

Մշակութային գործիչների հետ ունեցած հանդիպումից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպեց նաև պաշտոնաթող սպայական կազմի հետ, որից հետո չցանկացավ մանրամասներ հայտնել քննարկումից և պարզապես հայտարարեց, որ պաշտոնաթող սպայակազմը ևս հանդես է եկել առաջարկություններով։

«Մեր պահեստազորի սպաներն էին, գեներալներ, ճանապարհ անցած մարդիկ, որոնք, դժբախտբար, այս ավերիչ պատերազմից հետո և՛ հոգեբանական, և՛ այլ կերպով, ինչպես մեր ժողովուրդը, ծանր վիճակում են գտնվում։ Նրանք իրենց պատրաստակաամությունն են հայտնել թե՛ մասնակից լինելու շարժման ընթացքին, թե՛ նաև ավելի մեծ թվով հավաքվելու։ Այս հանդիպմանը 200-ից ավելի սպաներ էին՝ երիտասարդ սերնդից մինչև ավելի ավագները, ինչը մեզ որոշակի իմաստով նաև հույս է ներշնչում։ Մենք բոլորին խնդրել ենք, որ հայեցակարգեր կազմեն՝ ինչպես են տեսնում զարգացումն իրենց ոլորտներում», - ասաց Սրբազանը։

Սուրբ Աննա եկեղեցու բակում այս պահին հանրահավաքը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց
23:30 Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա