copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:38 18-05-2024

Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երեւանում ընթացող հակաիշխանական ցույցերը ցրելու ոստիկանական գործողությունները համակարգում եւ ղեկավարում է ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել: Լուրը պաշտոնապես հերքվեց, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ նա արձակուրդային տրամադրությունների մեջ է: Իսկ ցուցարարներին ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու ինստրուկտաժն իրականացնում է երիտասարդ փոխնախարարը, ով անձամբ է հետեւում այդ աշխատանքներին, եւ ոստիկանների դաժանությունն էլ նրա կողմից է խրախուսվում։

Ըստ ոստիկանական աղբյուրների, վարչապետն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ այս աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում առաջ տանել` համակարգի ղեկավարումը վստահելով նրան, իսկ Վահե Ղազարյանին իր անվտանգությունն ապահովող կառույցի՝ ՊՊԾ ղեկավար նշանակել։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ սորոսական ՀԿ-ները քար անտարբերություն են դրսեւորում ոստիկանական վայրագություններին եւ երբեմն էլ արդարացնում նրանց քայլերը, քանի որ Արփինե Սարգսյանը նրանց սիրելի պաշտոնյան է:

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով

Ձեզ գուցե հետաքրքրի