copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:30 18-05-2024

Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչը ենթադրում է նաեւ խորհրդարանին կոչ անել` գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի երկքաղաքացիության դեպքում առաջադրման արգելքը սահմանող դրույթը հանվի։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը՝ առաջինը, որ պետք է սրբազանը հստակ տարանջատվի նախկիններից եւ հայտարարություններ անի, որ իր գլխավորած շարժման արդյունքում չեն կարող նախկինները շահել եւ պետական կառավարում ստանձնել։ Երկրորդ առաջարկը եղել է շարժման համակարգող կամ աջակիցների խորհուրդ ստեղծելը, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցություն կունենան գործընթացին` իբրեւ խորհրդակցական մարմին, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ստեղծել։ Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն այս օրերին հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիա կայանա։

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով