Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:04 17-05-2024

Ժողովո՛ւրդ, դուրս եկեք պայքարի. ավտոերթ՝ Արթիկում և Մարալիկում

Գյումրիում ի աջակցություն Տավուշը հանուն Հայրենիքի շարժման ակցիաները շարունակվում է։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ`այսօր ավտոերթ է իրականացվել Արթիկ և Մարալիկ քաղաքներում։ ՀՅԴ Շիրակի մարզային ներկայացուցիչները հայրենասիրական երգերի ուղեկցությամբ մեքենաներով շրջել են փողոցներով և կոչ արել, որ մեր հայրենիքի համար վճռական այս օրերին մենք պետք է ընդվզենք, պայքարենք ու չլռենք։

Երթի մասնակիցները Արթիկում ծաղիկներ են խոնարհել, 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված