copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:45 16-05-2024

Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով Ոստիկանության, փրկարար ծառայության, Ռազմական ոստիկանության ծառայողներին համար 1 են տվել։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հրամանը 2 օր առաջ է եղել, և 2 օր է, ինչ նշված կառույցների աշխատակիցները գտնվում են ծառայության վայրում։

Իշխանություններն այս եղանակով 2 խնդիր են լուծում։ Նախ՝ սեփական իշխանության նկատմամբ որևէ վտանգ զգալու դեպքում նշված ծառայողները պաշտպանելու են ենթադրյալ վտանգից, 2-րդ՝ այս ձևով իշխանությունը վերահսկում է, որ նշված կառույցներում աշխատող անձինք օրվա ընթացքում չմասնակցեն անհնազանդության ակցիաների։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ բողոքի ալիքը գնալով հասունանում է, մտնում նաև ուսումնական հաստատություններ, և հատուկ տեխնոլոգիաներ են կիրառում նաև այս ոլորտում։

«Դպրոցների ուսուցիչները դասերի ավարտից հետո առցանց դասընթացների են մասնակցում, որոնք տևում են մինչև ժամը 16։00-ն»,- ասաց մեր աղբյուրը։

Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթական անգամ հատուկ տեխնոլոգիաներով փորձում են կառավարել իրավիճակը և պաշտպանել սեփական աթոռը։

Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ ռեժիմը վախեցած է, և այս ամենն ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուն կարճ ժամանակ է մնացել։

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան