copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:55 16-05-2024

Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ

Ես իմ ժողովրդի կողքին եմ, ուզում եմ հրաժարական տամ:

Այս մասին հայտնել է ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:

«Ուզում եմ հրաժարական տամ, ի՞նչ եք ուզում ասել, տա՞մ այդ հրաժարականը, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,–ասաց Կիրանցի գյուղապետը՝ դիմելով բնակիչներին։

Գյուղացիները նշեցին՝ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։

«Դու մեզ միացի, մենք էլ քո հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունի, մեզ հետ կանգնի մինչև վերջ ու գյուղը պահի»,–ասացին հավաքված կիրանցիները։

Գյուղապետը շեշտեց, որ սկզբից էլ ժողովրդի կողքին է եղել ու մինչև վերջ էլ ժողովրդի հետ է լինելու:

«Մեռնեմ էլ իմ ժողովրդի հետ եմ մեռնելու, ապրեմ էլ իմ ժողովրդի հետ եմ ապրելու: Կառավարությունից մարդ է գալիս Իջևան և ուզում է ակտիվ բնակիչներից մի քանիսի հետ հանդիպել ու խոսել, եթե ակտիվ բնակիչներից մարդիկ կան, որ ուզում են գնալ, ասեք, միասին գնանք»,–ասաց Շահինյանը։

Բնակիչներն էլ հայտարարեցին՝ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ խոսելու տեղ ունեն, Իջևան չեն գնալու։

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան