copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:26 16-05-2024

Արցախցիների աջակցության ծրագրի ֆինանսավորում իրականացվել է, բայց գումարները չկան

Oragir.News-ը վերջին օրերին քանիցս անդրադարձել է Արցախից տեղահանվածներին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակված բնակվարձերի և կոմունալ ծախսերի փոխհատուցման «40+10 հազարական» դրամների ապրիլ ամսվա չվճարմանը։

Խնդիրը, ցավոք, մայիսի 16-ի դրությամբ շարունակում է մնալ ակտուալ։ Գումարները չեն վճարվում, վարձով բնակվող արցախցիները չեն կարողանում վարձատուների հետ առաջացած հարցերը լուծել, և շատ շուտով նրանք կառերեսվեն փողոցում հայտնվելու խնդրին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զ․ Մանուչարյանը Oragir.News-ի հեռախոսազանգերը համառորեն անտեսում էր, իսկ նախարարության «թեժ գծից» տեղեկացրեցին, որ ֆինանսավորումն արդեն իրականացված է, մնում է բանկերի կողմից կատարվեն փոխանցումներ։

Համենայն դեպս, ըստ մեր կատարած հարցումների, հայաստանյան՝ շուրջ 10 առևտրային բանկերի արցախցի հաճախորդներն ապրիլ ամսվա համար նախատեսված գումարները դեռևս չեն ստացել։

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան