copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:36 16-05-2024

«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՓԲԸ անվան մեջ օգտագործել «Երեւան» բառը (կենտրոնը պետք է կառուցվի «Հայփոստի» շենքի բազայի վրա)։

Այս որոշումը կարդալիս ակամա հիշում ենք 10 միլիոն արժողությամբ ծառի ծրագիրը, որ պետք է տնկվեր տարիներ առաջ, միլիարդավոր դոլարների ներդրումները, որ ՔՊ իշխանության գալուց անմիջապես հետո՝ պետք է «հեղեղեին» ՀՀ տնտեսությունը, եւ բազում այլ չիրականացված խոստումներ։
Ուղղակի ընթերցողին հիշեցնենք, որ աշխարհին հայտնի առեւտրի համաշխարհային հատուկենտ կենտրոններ, կոմպլեքսներ կան Նյու Յորքում, Դուբայում։

Հ.Գ. Համեմատե՛ք Մանհեթենն ու Սարյան փողոցի «Հայփոստի» շենքը եւ կպատկերացնեք, թե որ իրականության մեջ է գտնվում ՀՀ-ն՝ արդեն 6 տարի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի