Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:50 15-05-2024

Ոչ մեկի վարչապետի պաշտոնում չենք տեսնում․ հարցում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերի և հանրահավաքների ժամանակ պարբերաբար շոշափվում է վարչապետի թեկնածու հարցը։ Շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը նշում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում տարբեր քաղաքական ուժերի, հանրային հեղինակությունների, խորհրդարանական խմբակցությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Փաշինյանին են տեսնում վարչապետի պաշտոնում։ Մի քաղաքացի նշեց, որ վարապետի պաշտոնում տեսնում է Քոչարյանին։ Մի քանիսը դժվարացան պատասխանել, նշելով, որ ոչ ոքի չեն տեսնում։ Քաղաքացիներից մեկն էլ ինքնահեգնանքով արձագանքեց՝ «Ի՛նձ։ Էլ ո՞վ։ Ես, ամեն ինչ կարող եմ անել։ Ալիևի հետ էլ կբանակցեմ, Պուտինի հետ էլ կբանակցեմ, որ գան Հայաստանի հերն անիծեն»։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքներում քննարկվում է նաև վարչապետին անվստահություն հայտնելու հարցը։ ՀՀ սահմանադրության 115-րդ հոդվածով սահմանվում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնողները պետք է նշեն նաև հաջորդ վարչապետի թեկնածուի անունը;

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան