Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:57 15-05-2024

«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը ծայրահեղ ծանր է

Ապրիլի 22-ից «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է։

Գործող իշխանությունները նրա մուտքը Հայաստան արգելել են, վերջինս էլ որպես բողոքի նշան չի վերադարձել Ֆրանսիա, այլ օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ է հայտարարել։ Այսօր լրացավ հացադուլի 23-րդ օրը։

Լեո Նիկոլյանին պարբերաբար բուժաշխատողներ են մոտենում և առաջնային օգնություն ցուցաբերում։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը երեկ զրուցել էր Լեո Նիկոլյանի հետ, վերջինս հայտնել էր, որ իրեն ՀՀ մուտքի արգելքի մասին հիմնավոր տեղեկություն չեն փոխանցել։ Լրագրողը կասկածներ ունի, որ իշխանության նման որոշման հիմք է հանդիսացել իր՝ ամիսներ առաջ Ոսկեպարում պատրաստած ռեպորտաժները։

Մանրամասները՝ տեսանյութում



Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան