copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:18 15-05-2024

Կասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Գավառ քաղաքում գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ):

Ստուգուման ընթացքում պարզվել է, որ «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող արտադրական շենքում գործում է 4 տարբեր հացատեսակների արտադրամասեր՝

1․ «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրամաս

2․« Պուրի» տեսակի հացի արտադրամաս

3․ «Թոնրի լավաշ» տեսակի հացի արտադրամաս

4․ «Լավաշ» գծային արտադրման տեսակի արտադրամաս։

«Պուրի», «Թոնրի լավաշ», «Լավաշ» արտադրամասերում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի հետևյալ խախտումներ՝

- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանող նյութերից,

- առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկներ թափվելու հնարավորությունը,

- պարենային հումքի պահեստը ևս ունեցել է վերանորոգման կարիք։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան