Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:20 14-05-2024

Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ուրարտու» ՖԱ-ին ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Սա զուտ սպորտային իրադարձություն կլիներ, եթե պարգեւատրման ու գավաթի հանձնման արարողությունը չուղեկցվեր սկանդալով: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ներկա երկրպագուների աչքից չի վրիպել փաստը, որ պարգեւատրման արարողության ժամանակ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին մոտեցող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ նրան ուղեկցող Արմեն Նիկողոսյանի դեմ, ըստ էության, բոյկոտել է թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ու չի մոտեցել ՀՖՖ նախագահին՝ գավաթը հանձնելու պահին։ Այսքանով ամեն բան չի ավարտվել. կատարվածից սաստիկ զայրացած ՀՖՖ ղեկավարությունը, ոչ պաշտոնապես հայտարարել է, որ այլեւս չի վաճառի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի մի հատվածը «Արարատ-Արմենիային», որի մասին «Հրապարակի» մեր գործընկերների հետ զրույցում խոսել էր թիմի պաշտոնյաներից մեկը՝ ըստ էության հաստատելով, որ բանակցություններն «Արարատ-Արմենիայի» ու ՀՖՖ-ի միջեւ այս ուղղությամբ ընթանում են։ Ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները հայտնում են, որ այս քայլով, «Փյունիկ» ՖԱ-ից հետո «սեւ ցուցակում» կհայտնվի նաեւ «Արարատ-Արմենիան»։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, իսկ այդ թիմի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ՀՖՖ նախագահի վերջին ընտրություններից առաջ իր դիրքորոշումն էր հայտնել՝ չսատարելով ինչ-ինչ ճանապարհներով ՀՖՖ նախագահ դարձած Արմեն Մելիքբեկյանին։ Մենք բազմիցս անդրադարձել ենք ՀՖՖ-ում տիրող ոչ ֆուտբոլային բարքերին, ֆինանսական ոչ թափանցիկ, ուստի՝ հարցեր առաջացնող խնդիրներին, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ արդյունքներին ու բազմաթիվ նմանատիպ հարցերի։ Զարմանալի է, որ ֆուտբոլային աշխարհում նման հեղինակություն ունեցող անձինք շարունակում են վայելել իշխանությունների համակրանքը՝ չտալով ոչ մի արդյունք ու չկարողանալով նույնիսկ նորմալ մթնոլորտ ապահովել ոլորտում։

Ըստ էության՝ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանն ամեն բան անում են, որպեսզի ֆուտբոլային բազմահազարանոց աշխարհը եւս միանա իշխանափոխության պահանջին. իսկ դա հասունանում է, ու այդ ամենի «ճարտարապետը» ՀՖՖ ներկա ղեկավարությունն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան