copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 10-05-2024

Իշխանական քարոզչամեքենան չի հանձնվում․ Oragir.News-ը հայտնվել է ֆեյքերի թիրախում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արդեն տեղեկացրել ենք, որ այս օրերին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ավելի մեծ ժողովրդականություն է ստանում, իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն աշխատում է Սրբազանին ու նրա ղեկավարած շարժումը թիրախավորելու նպատակով։

Այսօր նաև հայտնել էինք, որ իշխանական քարոզիչներն իրենց «առաքելությունը» չեն կարողանում պատվով կատարել և նրանց օգնության են հասել պաշտոնյաների ընտանիքի անդամները․ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանել։

Հատկանշական է, որ այս օրերին իշխանական քարոզչամեքենան չի հանձնվում և նրա թիրախում են հայտնվել Oragir.News-ի ֆեյսբուքյան էջերը․

Վերջին օրերին ֆեյսբուքը հեռացրել է մեր հրապարակումներից մի քանիսը, որոնք որևէ կերպ չեն խախտում սահմանված կանոնները և ապատեղեկատվություն չեն պարունակում։ Հեռացված նյութերի շարքում են Բագրատ Սրբազանի երեկվա ելույթը, Նիկոլ Փաշինյանյանի մայիսիննյան ուղերձների փոփոխությունները ու բազմաթիվ այլ հրապարակումներ, որոնց հեռացումը վկայող սքրինշոթերը ներկայացնում ենք ստորև․




Ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ նույն վերնագրերով ու բովանդակությամբ հրապարակումներ կատարվել են նաև այլ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում, սակայն հեռացվել են բացառապես Oragir.News-ի հրապարակումները։

Այս ամենը համադրելով՝ կարծում ենք, որ մեր հրապարակումները ֆեյսբուքից հեռացվել են, քանի որ իշխանական ֆեյքերի բանակը դրանց դեմ ակտիվ գրոհ է նախաձեռնել, բողոքել հրապարակված նյութերի կապակցությամբ, ինչից հետո ֆեյսբուքը հեռացրել է դրանք։

Հավելենք՝ չնայած Oragir.News-ը բողոքարկում է իր նյութերը հեռացնելու որոշումը, այնուամենայնիվ մտահոգիչ է, որ մեր լրատվամիջոցը հերթական անգամ հայտնվել իշխանական ֆեյքերի թիրախում։ Նախկինում նույն ֆեյքերի գրոհի հետևանքով ֆեյսբուքը ջնջել էր Oragir.News-ի ֆեյսբուքյան հիմնական էջը, որն այդպես էլ մեզ չհաջողվեց վերականգնել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ