copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:01 17-09-2025

Փաշինյանի թիրախում թիրախում Սիմոնյանն Ու Ավինյանն են. Հրապարակ

Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ՔՊ-ականները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ՝ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները, կարելի է ասել, ապահովագրելու են իրենց` հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի եւ հետագայում էլ պաշտոնի կամ մանդատի տեսքով: Հետեւաբար կյանքի մահվան հարց է դարձել ՔՊ վարչության ընտրություններին հնարավորինս շատ ձայն հավաքելը։ Մեզ ասացին, որ հատկապես անհանգիստ են առանցքային կուսակցականները, որոնց Փաշինյանը, կարելի է ասել, չի ցանկանում տեսնել նոր վարչությունում: Նա հակված է երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել կուսակցության վետերաններին: Ասում են, որ առաջին շարքերում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ նրանք գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։ Տիգրան Ավինյանի հարցում Փաշինյանը միշտ է զգուշավոր եղել` նա անհնազանդներից է: Իսկ Ալեն Սիմոնյանի հարցում ՔՊ-ականները դժվարանում են ասել, թե ինչով է առաջնորդի ոչ բարեհաճությանն արժանացել, չէ որ անմնացորդ ծառայել է նրան։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում