Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:40 08-05-2024

Ժամացույցի գործարանը չի քանդվում

Օրեր առաջ լուրեր պտտվեցին, թե Կառավարության թույլտվությամբ քանդման աշխատանքներ են իրականացվում պատմամշակութային նշանակություն ունեցող Ժամացույցի գործարանում։ Տարածվեց նաև լուսանկար, որում երևում էր շենքի պատին փակցված քանդման թույլտվությունը։

Ավելի ուշ պարզեցինք, որ գրությունը հարակից շինությանն է վերաբերում։ Անհայտ անձը հայտարարությունը փակցրել էր գործարանի պատին և այդպիսով խուճապ տարածել հասարակության շրջանում:

Oragir.News-ը նկարահանումներ իրականացրեց տարածքում և որևէ քանդման աշխատանք չֆիքսեց։

Շենքում շարունակվում էին վարձակալների և հիմնական աշխատողների բնականոն աշխատանքները։

Նրանց խոսքով՝ գործարանը մասնավոր է, և պետությունը իրավունք չունի քանդել այն։

Նշենք, որ Ժամացույցի գործարանի սեփականատերն AWI ընկերությունն է, որը հիմնադրվել է 2001թ., շվեյցարիահայ գործարար, բարերար, ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանի կողմից, ով Արցախբանկի տնօրենների խորհրդի անդամ է և շվեյցարական հայտնի ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գործադիր տնօրենը:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը