copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:00 08-05-2024

Փաշինյանը վրեժխնդի՞ր է լինում․ ազգային արժեքների վերախմբագրումը ազգային հենքն աղավաղելու մեթոդ է

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցերի էջերում գրառել է «Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներ» վերտառությամբ տեքստ։

Գրառմամբ նա, միայն իրեն հայտնի հերթականությամբ նշել է այն, ինչն անվանում է «ազգային արժեքներ»։ Նշել է բավական կասկածելի կերպով՝ մոտավոր բառերով, անտեսելով ճշգրիտ իրավական ձևակերպումները։
Տեքստում ներառվածների ճնշող մեծամասնությունն իսկապես հայ ժողովրդի համար ազգային արժեքներ են, դրա մասին խոսք չկա։ Բայց կան նաև «նորույթներ», օրինակ, «Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը» տողում գրված եզրույթները կամ բնորոշումները, որոնք, իհարկե, ընդհանուր առմամբ նորույթ չեն, բայց Փաշինյանի կողմից հասցվել են ազգային արժեքի մակարդակի։

Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածը նշում է․ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։

Մայր օրենքի 18-րդ հոդվածով էլ սահմանված է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Ուրեմն, Նիկոլ Փաշինյանն անտեսում կամ խախտում է Սահմանադրությամբ ամրագրված դրույթը։ Չէ՞ որ նա, ով որպես սովորական քաղաքացի և, առավել ևս, որպես ՀՀ վարչապետ, հնարավորություն ունի խնդրելու և ստանալու Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող կրոնական կազմակերպությունների մասին տեղեկություններ։ Հետևաբար, նա կամ չի օգտվել իր այդ սահմանադրական իրավունքից և անտեղյակ է, թե իր փաստացի ղեկավարման տակ հայտնված երկրում քանի կրոնական կազմակերպություն կա, կամ իմանալով հանդերձ՝ նախընտրել է «ազգային արժեքի» կարգավիճակ տալ այդ կազմակերպություններից ընդամենը երկուսին, այսինքն ցուցաբերել է խտրական վերաբերմունք։

Իսկ գուցե կաթողիկե և ավետարանչական եկեղեցիները հավասարեցնելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն՝ Փաշինյանը դրանով վրեժխնդիր է լինում ՀԱՍԵ-ից։ Մայիսի 7-ի իր ասուլիսում նա այսպես է խոսել ՀԱՍԵ առաջնորդների մասին։ «Վախենամ ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել, որովհետև գոնե իմ նրանց հետ շփման փորձը, կարող եմ կիսել տասնյակ անգամներով և այդ տասնյակ անգամներից ոչ մի անգամ ոչ մի բան չլսել Աստվածաշնչի մասին, չլսել ոչ մի բան նույնիսկ Նոր Կտակարանի ու Ավետարանի մասին, չլսել ոչ մի բան դավանաբանական խնդիրների մասին, այլ լսել բազմաթիվ բաներ՝ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը էստեղ դնելու, այնտեղից հանելու, այս երթուղային գիծը մյուսով փոխարինելու, այս մի ավտոն մյուս ավտոյով փոխարինելու, մերսեդեսի թազա վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու մասին»,- ասել էր նա երեկ՝ թիրախավորելով կոնկրետ բարձրաստիճան եկեղեցականների։ Իսկ այսօր արդեն «թացը չորի հետ խառնելով» նա ազգային եկեղեցուն հավասար է դասում այլ կրոնական կազմակերպությունների, հավանաբար դրանով հիմքեր ստեղծելով ապագա Սահմանադրության համապատասխան հոդվածները շարադրելու համար։

Ինչ վերաբերում է «քրիստոնեությունը» ազգային արժեքի հասցնելու փորձերին, ապա այստեղ էլ պարզ չէ Փաշինյանի տրամաբանությունը․ իհարկե, քրիստոնեությունն աշխարհում հայ ժողովուրդն է առաջինը հասցրել պետական կրոնի աստիճանին, բայց չէ՞ որ աշխարհում մենք միակ քրիստոնյան չենք և առաջնության բարումով հո չե՞նք կարող քրիստոնեությունը «մենաշնորհել»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան