copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 17:30 07-05-2024

Ապացույց չունի, բայց քեն ունի․ Փաշինյանը չի՞ կարողանում անտարբեր մնալ Վանեցյանի նկատմամբ

Մայիսի 7-ին հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին գաղտնալսելու ձայնագրության պատմությանը, ասում է, որ գաղտնալսումը օգտագործել են նրան «ձեռնածու» դարձնելու համար:

Ինչ կա որ, գուցե և այդպես է:
Բայց, չէ՞ որ գաղտնալսվել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Թե՞ նա վստահ է, որ ինքը որևէ դեպքում այնպիսի բան չի կարող խոսել, որ այն հետո իր դեմ օգտագործեն ու իրեն էլ «ձեռնածու» դարձնեն։

Դա էլ հավանական է, չենք բացառում։ Դե բայց դա ինքն ի՛ր մասով կարող է վստահ լինել, իսկ Արթուր Վանեցյանին բոլոր-բոլոր խոսակցություններին տեղյա՞կ է, գիտի՞, թե նա ինչ է ասել, որ ի վնաս կամ հօգուտ իրեն կարող են օգտագործել։

Նիկոլ Փաշինյանն իր հիշատակած գաղտնալսման մասին ակնարկում է այն իմաստով, որ Արթուր Վանեցյանին կարող էր գաղտնալսել ու այդ ընթացքում ձեռքբերած «կոմպրոմատները» խաղարկեր միայն Ռուսաստանը։
Ինչպես իր ասածների զգալի մասը, այս դեպքն էլ՝ Փաշինյանն ասում է անհիմն, մերկապարանոց։ Նա ո՛չ հիմնավորում ունի, ո՛չ էլ ապացույց։ Ունենար՝ կներկայացներ, աներկբա։

Քանի որ, եթե Փաշինյանի տրամաբանությամբ գնանք և ընդունենք, որ Վանեցյանին գաղտնալսել և ձայնագրել են ռուսական հատուկ ծառայությունները, ուրեմն նրանք Նիկոլ Փաշինյանին կտայի՞ն, արդյոք, իրենց ձեռքբերածը, որ այսօր ՀՀ դե-ֆակտո ղեկավարը մամլո ասուլիս հրավիրեր, ու այնտեղ հրապարակեր՝ «մունաթ» գալով, թե՝ տեսե՛ք, «հարգելի լրագրողներ և եպիսկոպոսներ» (հենց իր արտահայտությունն է – հեղ․), ահա այսպիսին է Արթուր Վանեցյանը, որ աջակցում է սահմանազատմանը դեմ գնացող այս հոսանքին, որն ուզում է տապալել արյուն-քրտինքով ադրբեջանցիների հետ համաձայնեցված պրոցեսը, որից հետո Հայաստանը կանգնելու է մահացու, գոյաբանական աղետին դեմ-հանդիման։

Իսկ գուցե Վանեցյանի մասին Փաշինյանի ասածը միայն բլե՞ֆ է, ուղղակի ցեխ շպրտելու ևս մի փո՞րձ դեպի Բագրատ Սրբազանի սկսած շարժումը։ Չէ՞ որ այդ շարժման մասին հնչեցված հարցին պատասխանելիս է Փաշինյանն այդքան ջղաձգվում, «սարուձոր» ընկնում, բերում-հասցնում Վանեցյանին «կիսամերկացնող» խոսույթի հնչեցմանը։

Հաստատաբար՝ Շարժմանը քարկոծելն այս «արտակարգ ու արտահերթ» ասուլիս հրավիրելու կարևորագույն շարժառիթներից էր, և ասուլիսը պետք է դառնար այն պլատֆորմը, որտեղ Փաշինյանը պիտի ձգտեր բոլոր հնարավոր մահացու հարվածները հասցնել ու քայքայել այդ պայքարը։ Եվ, քանի որ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հայտարարել է, որ միանում է պայքարին, ուստի դրանով նա Փաշինյանի ոխը և քենը հրավիրել է իր վրա։ Իսկ որ Փաշինյանը, մեղմ ասած, անտարբեր չէ շնչում Վանեցյանի նկատմամբ (նկատի ունենք սկզբնական մեծ վստահությունը և հետագայի մեծ անվստահությունը – հեղ․), ուստի այդ քենն ու ոխը պետք է արտահայտվեին։

Այս ամենի հետ զուգահեռ, Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, ասուլիսին զուգահեռ, հրապարակել է տեղեկություն՝ Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ տարածքը լքելու և Դուբայ մեկնելու մասին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից