Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:47 07-05-2024

Երևանում հրդեհ է բռնկվել երկհարկանի տան տանիքում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է կնոջ մարմին. shamshyan.com

Այսօր մայիսի 7-ին խոշրո ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրդեհի վայրից հեռացրել են մի քանի տրանսպորտային միջոցներ:

Բժիշկները մի քանի հրշեջների ու բնակիչների տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:

Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, նույնպես պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ