copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:13 04-05-2024

Մենք՝ հայերս, դեռ պետք է երկար ապրենք մեր իրական, պատմական հայրենիքում․ Սարհատ Պետրոսյան

Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արցախը կորցնելու պատճառներից մեկը «նախկինների» վախն էր, երբ հայրենակործան իշխանությունը նախկինների թեթև ձեռքով 2021 թվականին վերընտրվեց։ Հիմա «նախկիններից» վախեցողները խոսում են պետության ու եկեղեցու տարանջատման մասին ու այս նեղ «մաջալին» ցանկանում են ստերիլ քաղաքական դաշտ ու առաջնորդություն տեսնել, առիթը բաց չթողնելով հարվածել ցանկացած քաղաքական հավակնություն ունեցող ոչ իրենց թայֆայից անհատի կամ խմբի։ Նրանք չեն պատկերացում որ մեզ ոչ ստանդարտ ու ոչ ստերիլ լուծումներ են անհրաժեշտ...

Մեծագույն ակնածանք ունենալով հայոց եկեղեցու մշակութային ու ազգապահպանական դերի հանդեպ, կարծում եմ նույնիսկ աթեիստ չեմ, քանի որ չունեմ ակտիվ դիրքորոշում կրոնի հանդեպ։ Սակայն այսօր, ավելի քան երբևէ, քաղաքական (հասկանալ կուսակցական) ու հասարակական (հասկանալ մտավորական) դեգրադացիայի պայմաններում մեր երկրի գոյության պահպանության միակ ինստիտուցիոնալ հենքը հայոց եկեղեցին է։ Մեր այս վիճակից դուրս գալու համար ամենա-«անհավատները» պետք է դառնան «եկեղեցու ծառա», ամենա-հակա-միլիտարիզացվածները պետք է դառնան զինվոր, ամեն-ապա-քաղաքականները պետք է դառնան կուսակցական։ Հակառակ դեպքում ցավոք կդառնանք էլ ավելի խոցելի (լավագույն դեպքում)…

Մի քանի օր առաջ Կիրանցում իմ տեսած ու զգացած Bishop Bagrat Galstanyan -ի էներգիան ու համառությունն իր ոտքով գալիս է Երևան։ Ուզում եմ նրանք գան Երևան, տան ու անցնի Երևանն ու հասնեն Մեղրի, Շվանիձոր, որտեղ (նկարում) ուշ միջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցուն կցված խորհրդային տարիներին կառուցված մշակույթի տանը մի քանի օր առաջ Տիգրան Համասյանը նոր երաժշտություն էր նվագում՝ ավելացնելով երրորդ շերտն այդ շենքում։

Մենք հայերս դեռ պետք է երկար ապրենք մեր իրական պատմական հայրենիքում չտրվելով այս մանր(եր)ի «ամեն ինչ տանք որ լավ ապրենք բանաձևին»։ Տիգարնհամասյանները պետք է նվագեն Կիրանցում, Շվանիձորում ու Շուշիում…

Ես ուզում եմ մայիսի 9-ը դառնա քառատոն...»

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի