Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:42 03-05-2024

Հայաստանը ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն․ Արթուր Խաչատրյան

Աժ-ն քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Մտքերի փոխանակության ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց․ «Անցյալ տարի կատարյալ ձախողում ենք արձանագրել, հպարտանալու ոչինչ չունենք։ Դուք քրեականացրեցիք հայհոյանքները, մի շարք քաղաքացիներ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել, մարդկանց ստորացրել են, օրինակ՝ պատգամավորի հետ միջադեպ ունեցած երիտասարդին, գտել ե՞ք այդ տղային ստորացնողներին, իհարկե, չեք գտել»,-ասաց պատգամավորը՝ անդրադառնալով նաև մարդկանց իրավունքների խախտման մի շարք փաստերի։ «Ոգևորության պահին մի պահ դադար տվեք, նայեք իրականությանը և վերագնահատեք՝ արդյո՞ք Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ