copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:58 03-05-2024

Կարեն Անդրեասյանի խնդրահարույց և աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԲԴԽ նախագահ, ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը հայտնվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Կազմակերպությունն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։

Freedom House-ը մասնավորապես մտահոգիչ է համարել այն, որ կարգապահական խիստ միջոցներ են կիրառվում այն դատավորների նկատմամբ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ էլ որեւէ կերպ փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ. մինչդեռ այն դատավորները, որոնք համերաշխ են ՔՊ-ի հետ, կատարում են նրանց հրահանգները, խրախուսանքների են արժանանում:

Կազմակերպությունը նկատում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած եւ քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ առաջացրել է Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքը։

Իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում մտահոգիչ է համարել նաեւ այն, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում. «Չնայած նրան, որ 2021 թվականից ի վեր Հայաստանը որդեգրել է խափանման այլընտրանքային մեթոդներ՝ ինչպիսիք են տնային կալանքը եւ պաշտոնանկությունը, բայց նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան եւ կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,-ասվում է զեկույցում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել