Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:17 02-05-2024

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թիրախավորել է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու փորձերը։ Պատժամիջոցների նոր ցանկում ներառված են որոշ ընկերություններ Թուրքիայում, Բելգիայում և Չինաստանում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նոր պատժամիջոցների համաձայն՝ 3-րդ երկրների ընկերությունները և անհատները, որոնք մատակարարում են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հիմնական նյութերը, ինչպես նաև քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերը, թիրախավորվում են Ռուսաստանի պաշտպանական արտադրության հետ միասին։

Նախկինում Վաշինգտոնը Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներ շրջանցելուն օժանդակելու համար պատժամիջոցներ էր կիրառել Չինաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների որոշ ընկերությունների դեմ։

ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:

Դրանցից շուրջ 60-ը գտնվում են Ադրբեջանում, Չինաստանում, Բելգիայում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սլովակիայում:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Հոնկոնգում և Չինաստանում որոշ ընկերություններ մեղադրվում են ռուս զինվորականներին խլացնող սարքեր, սենսորներ և անօդաչու թռչող սարքերի շարժիչներ մատակարարելու մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել