Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 01-05-2024

Պաշտպանվա՞ծ են աշխատանքի իրավունքները Հայաստանում. հարցում

Մայիսի 1-ը ՀՀ ազգային օրացույցում և աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր: Ի տարբերություն այլ երկրների, ՀՀ-ում այս տոնին լուրջ չեն վերաբերվում։ Արհմիություններն այս օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպում, աշխատողների իրավունքների կամ պահանջների հարցեր չեն բարձրացնում։

Oragir.News-ը հարց է ուղել երևանցիներին՝ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում աշխատանքային իրավունքները պաշտպանվա՞ծ են»։

Հարցվածների մի մասի պնդմամբ ՀՀ-ում աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն։ Մի մասը կարծիք հայտնեց, որ մասամբ, որոշ չափով պաշտպանված են։ «Ժողովրդի ոչ մի իրավունք չի պաշտպանվում»,- վրդովված ասաց մի կին։ «Այո, սաղ լավ ա»,- ինքնագոհ նշեց մեկ այլ քաղաքացի։

Նշենք նաև, որ Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
16:59 «ՀԷՑ֊ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն- ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ