Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 50 րոպե առաջ - 17:32 20-08-2026

Ո՞նց կարող ենք հրաժարվել միլիոնավոր հայերից․ քաղաքացիները՝ Սփյուռքի մասին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների, ինչպես նաև Սփյուռքի դերի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները շարունակում են քննարկումների առիթ տալ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցրել է քաղաքացիներին՝ համաձայն են արդյոք այն տեսակետի հետ, որ Հայաստանին Սփյուռք պետք չէ։ Հարցման մասնակիցների մեծ մասը չի համաձայնել այդ տեսակետի հետ՝ ընդգծելով, որ Սփյուռքը Հայաստանի համար կարևոր ռեսուրս է և հայության անբաժանելի մասը։

«Ես իշխանության հետ ընդհանրապես համաձայն չեմ։ Սփյուռքը մեր ժողովուրդն է, հայերն են։ Ո՞նց կարող է մեզ Սփյուռքը պետք չլինել»,- ասաց քաղաքացին։ Մեկ այլ հարցված ընդգծեց, որ Սփյուռքի դերը Հայաստանի համար անհրաժեշտ է թե՛ այսօր, թե՛ ապագայում։

«Պետք են, ամեն տեղ էլ պետք են։ Մենք էլ ենք եղել ամեն տեղ՝ դուրս, ներս, ամեն տեղ պետք ենք բոլորս բոլորին»,- ասաց նա։ Մեկ այլ քաղաքացի ավելի կոշտ արտահայտվեց՝ նշելով, որ Սփյուռքի անհրաժեշտությունը կասկածի տակ դնելը սխալ է։

«Ո՞նց պետք չէ։ Մենակ ախմախներն են ասում՝ Սփյուռքը պետք չէ։ Սփյուռքը մեր հայն է, մեր պաշտպանը։ Սփյուռքը ժամանակին շատ օգուտ է տվել և հիմա էլ շատ օգուտ կարող է տալ։ Առանց Սփյուռքի մենակ Հայաստանը ոչինչ է»,- ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ Սփյուռքը նաև միջազգային հարթակներում կարող է պաշտպանել Հայաստանի և հայության շահերը։ «Սփյուռքը պայքարում է հանուն Ցեղասպանության, հանուն մարդու իրավունքների։ Այդ ամենը մենակ Հայաստա՞նն է անելու։ Ո՞նց կարող ենք հրաժարվել Սփյուռքից»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
16:59 «ՀԷՑ֊ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն- ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից