copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 30-04-2024

Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պետական եւ համայնքային մարմինները ֆեյսբուքյան էջեր են պահում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում, գովազդում իրենց եւ տվյալ կառույցի ղեկավարին: Պարզվում է, այստեղ իսկական քաոս է տիրում։ Երբեմն նույն համայնքի անունով մի քանի էջ կա, եւ պարզ չէ, թե դրանցից որն է գործողը։ Արթիկի համայնքապետարանը, օրինակ, 3 էջ ունի, Արմավիրը՝ 2։ Երբեմն էլ համայնքի էջը փոխում է անունը, օրինակ, «Մեղրիի համայնքապետարանը» մեկ էլ կարող է դառնալ «Մեղրի մոլ», եւ հետեւորդները պաշտոնական լուրերի փոխարեն կարող են տեսնել վարտիքների գովազդ։ Սա նշանակում է, որ էջի ադմինը, տերը փոխվել է, բովանդակությունը` եւս: Երբեմն էլ ֆեյսբուքյան էջը նախկին աշխատողներն իրենց հետ «տանում» են։

«Աշխատակազմերը կայքերը մեկը մյուսին են փոխանցում, բայց ՖԲ էջը ամեն գնացող հետը տանում ա, քանի որ դրա վրա գումար չեն ծախսել, ու բացողն ու աշխատեցնողը համարում են իրենց սեփականը»,- բացատրեցին մեզ։ Նոր ընդունված աշխատողները ստիպված են լինում նոր էջեր բացել` ավելի քիչ հետեւորդներով։ Օրինակ, Ալավերդիում նախկին աշխատակազմն իր հետ «տարել» է 8 հազար հետեւորդով ՖԲ էջը, նոր էջ են բացել, որի հետեւորդները 800 են։ Բայց Ալավերդու դեպքն ուրիշ է` այստեղ ՔՊ-ն զոռբայությամբ խլեց համայնքապետի աթոռն «Ապրելու երկիր» կուսակցությունից, եւ նախկին աշխատակազմը նորի հետ չի համագործակցում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա