copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:25 30-04-2024

«Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան՝ 2023 թվականի զեկույցում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների եւ սպառնալիքների մասին ուշագրավ անդրադարձներ կան: Նկարագրված են կոռուպցիայի, դատական անկախության խոչընդոտների եւ իրավական այն փաստացի «բեսպրեդելի» մասին, որում գտնվում է Հայաստանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ապօրինի հեռացմանը այդ պաշտոնից: «Քաղաքական գործընթացին մասնակցելու ազատություն» բաժնում կարդում ենք. «Հուլիսի 11-ին խորհրդարանական մեծամասնությունը, «Ազգային ժողովի կանոնակարգի» համաձայն, քվեարկությամբ դադարեցրեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի լիազորությունները՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, այն հիմնավորմամբ, որ նա բացակայել էր Ազգային ժողովի խորհրդի (ղեկավար կոմիտեի) նիստերի գերակշիռ մասից։ Խորհրդարանական մեծամասնությունը նաեւ պնդում էր, որ ապրիլի 4-ին Թագուհի Թովմասյանը չի կասեցրել «ատելության խոսքը», երբ նրա նախագահած հանձնաժողովը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թափուր տեղի համար առաջադրված թեկնածությունները։ Թովմասյանը, ըստ հաղորդումների, Ազգային ժողովին նախապես տեղեկացրել է, որ վատառողջ լինելու պատճառով՝ հուլիսի 11-ի նիստին չի կարողանա ներկա գտնվել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը, այնուամենայնիվ, այդ օրը հարցը դրել է քվեարկության։ Պատգամավորը լիազորությունների դադարեցման հարցով դիմել է դատարան։ Մինչ լիազորությունների դադարեցումը Թովմասյանն ընդդիմության վերջին ներկայացուցիչն էր, որ Ազգային ժողովում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, քանի որ հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների եւ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի լիազորությունները, խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ, ավելի վաղ դադարեցվել էին աշխատակարգի ու կանոնակարգերի խախտման պատճառով, իսկ որոշներն էլ հրաժարական էին տվել՝ ի նշան համերաշխության»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը