copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:29 27-04-2024

«Խաղաղության խաչմերուկ» հռչակվող ՀՀ-ում բազմաթիվ փախստականներ կհայտնվեն․ նրանք կապրեն ԵՊՀ-ում․ Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրային կարծիք էր ձևավորվել առ այն, որ հանրաճանաչ և իշխանահաճո օլիգարխը ԵՊՀ-ի շենքը շքեղ հյուրանոցի է վերածելու: Պարզվեց, որ ԵՊՀ-ին առավել դաժան ճակատագիր է սպասվում:

Փաշինյան Նիկոլն ավետեց, որ «ԵՊՀ-ն փախստականների ճամբար է»: Ընդ որում, ըստ Փաշինյան Նիկոլի, ԵՊՀ-ին «փախստականների ճամբար» կարգավիճակը վաղուց է շնորհվել:

Եթե Փաշինյան Նիկոլի հայտարարությանը լուրջ վերաբերվենք, ապա ստացվում է, որ տեսանելի ապագայում «խաղաղության խաչմերուկ» հռչակվող Հայաստանում բազմաթիվ փախստականներ կհայտնվեն: Վերջիններս կապրեն ԵՊՀ-ում:

Ամեն դեպքում, անձամբ ես շատ ուրախ եմ և երջանիկ, քանզի կարող էր, չէ՞, Փաշինյան Նիկոլը ԵՊՀ-ում, օրինակ` համակենտրոնացման ճամբար բացել: Չբացեց: Ստացվում է` ժողովրդավար և մարդասեր մարդ է Փաշինյան Նիկոլը:

Փա´ռք Փաշինյան Նիկոլին:

Շնորհավորում եմ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, կներեք ճամբարի начальник, Հ.Հ-ին նոր պաշտոնի ստանձնման առթիվ»:

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի