Ուղիղ եթեր
copy image url
Միտք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:42 26-04-2024

Արցախը հայաթափված է․ ինչպես ասում են՝ «մավրը կարող է հեռանալ»

Այսօր Աղդամում ձևավորված ընկերական և հանդիսավոր միջավայրում ազդարարվել է 2021 թվականի հունվարից գործարկված «Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի» գործունեության ավարտը։
Միջոցառմանը ներկա՝ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը հայտարարելով, որ «Կենտրոնի առջև դրված խնդիրները համարվում են կատարված»՝ ասել է․ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են հակահարձակողական գործողություններ՝ կանխելով Հայաստանի զինված ուժերի հերթական սադրանքը։ 44-օրյա պատերազմն ավարտվել է Ադրբեջանի լիակատար հաղթանակով՝ ապահովելով երկրի տարածքային ամբողջականությունը»։
Վելիևի խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի միջև կնքված հուշագրով ամիսներ անց ստեղծված Կենտրոնն ավելի քան եռամյա գործունեության ընթացքում ներդրել է իր ավանդը «խաղաղության ապահովման» գործում։

«2023 թվականի սետպեմբերի 19-20-ին անցկացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում վերջ է դրվել Հայաստանի զինված ուժերի ապօրինի ներկայությանը Ղարաբաղի տնտեսական գոտում։ Այդ իսկ պատճառով, Կենտրոնի առջև դրված խնդիրները համարում ենք ամբողջությամբ կատարված, հատկապես, որ մեկնարկած է և ավարտին է մոտենում նաև 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջան մտցված ռուս խաղաղապահ զորախմբի առաքելությունը․ այն վաղաժամ հեռանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքից», նշել է Քերիմ Վելիևը։

Ելույթ է ունեցել Վելիևի թուրք պաշտոնակից Լևանտ Էրգյունը, ով, մասնավորապես, հայտարարել է, որ Կենտրոնի գործունեությունը եղել է համակցված ու համակարգված․ ռուս և թուրք զինվորականները «փոխադարձ հարգանքով» են վերաբերվել միմյանց։

Միջոցառմանը ելույթ ունեցած՝ Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի խոսքով, Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը հաջող օրինակ է երկու երկրների համատեղ ռազմական գործունեության ոլորտում՝ «հանուն խաղաղության և կայունության»։ Ռուս գեներալը հավելել է․ «Կենտրոնի գործունեության 3 տարում ռուս և թուրք խաղաղապահները ձևավորել են կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հուսալի համակարգ՝ ստեղծելով ամուր հիմք, որպեսզի բազմաչարչար այս հողում վերջապես խաղաղություն հաստատվի։ Առաջադրված բոլոր խնդիրները լուծվել են ընկերական մթնոլորտում», շեշտել է ՌԴ ԳՇ պետի տեղակալը։

Այսպիսով, ռուս-թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության այս ձևաչափն ավարտված է, և դատելով հնչեցված հայտարարություններից՝ կողմերը գոհ են համատեղ իրականացված ծառայությունից։
Ամփոփելով, կարելի է ասել՝ «մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան