copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 18:04 21-02-2023

Խաղաղության պայմանագիրը կարող է հանգեցնել այնպիսի խաղաղության, որը տիրում է մեր Հայրենիքի հայաթափված բնակավայրերում․ Դանիելյան

Եթե անտեսենք դետալները, էականը հետևյալն է՝ Մյունխենյան անվտանգության համաժողովում արդեն բացահայտ ցուցադրվեց, որ Արևմուտքը աներկբա վճռել է «ուրիշի (տվյալ դեպքում, հենց մեր) ձեռքով կրակից շագանակ հանել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը։ Նա նաև գրել է․

«Իրենք Ռուսաստանի դեմ Հայաստանը դիտարկում են ոչ այլ ինչ, քան ընդամենը սովորական բուֆեր՝ առանց անվտանգության որևէ իրատեսական երաշխիքի, մանավանդ, եթե սպառնալիքը լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Այս համատեքստում, երբ մեր Երկրի շահերը վերացական խոստումներով ստորադասվում են, խաղաղության պայմանագիրը կարող է հանգեցնել ճիշտ այնպիսի խաղաղության, որն արդեն տիրում է մեր Հայրենիքի հայաթափված բնակավայրերում, որոնց հայկական լինելն արդեն անգամ մենք չենք ընդունում...»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից