Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:30 26-04-2024

«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության

«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ինչ շարժում է սկսվում․

Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային միջազգային հանրության համար։

Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ։ Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է։ Մենք ուզում ենք ներսում կարգավորել մեր տունը, մաքրել այն, դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից։ Եվ հենց նմա'ն շարժումը բնականորեն պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը։

Ինչի պետք է հանգեցնի շարժումը․

Հենց լինի կոնսենսուս ու լայն գիտակցում՝ ներքին հաշտության և ազգային արժանապատվության վերագտնման , անմիջապես ձևակերպվելու է նոր իշխանության սուր պահանջը։ Նոր միջավայրը պահանջելու է նոր իշխանություն։ Սա շաբաթների խնդիր է, թող ոչ ոքի չթվա, թե սա անժամկետ պրոցես է։ Այս պահի էմոցիաներից մենք պետք է կարողանանք աճեցնել և ձևակերպել քաղաքական հարցեր, տալ քաղաքական հարցերի լուծման ճանապարհային քարտեզ։

Ինչի դեմ ենք ոտքի ելել․

Հայ հասարակության զգալի մասն առայժմ էմոցիոնալ մակարդակի վրա է մերժում գյուղ տալը, բայց չի հասկանում, թե որն է դրա իրական այլընտրանքը։ Նրան ամեն կողմից ներարկում են, որ այլընտրանք չկա՝ կա'մ զիջում է, կա'մ պատերազմ։ Զիջումը չի պատկերացնում` ինչ է, իսկ պատերազմ բնականաբար չի ուզում։ Հենց սրա համար է նախ պետք բացատրել, որ թափ առնող շարժումը Հայաստանի' մասին է, մե'ր մասին է, և որ վերագտնված Հայաստանը բնականաբար շարունակելու է բանակցություններն Ադրբեջանի հետ, և դա անելու է արդեն որպես սեփական շահը գիտակցող պետություն։ Բայց մինչև այդ պետք է կետ առ կետ, բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով բացատրել, որ.

1. Առանց ամբողջական սահմանազատման` անթույլատրելի է Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց շփման գոտում տարածքների միակողմանի հանձնումը,

2. Հանձնման այս պրոցեսը բերելու է ՀՀ ԶՈւ պաշտպանական գծի կազմաքանդմանը, ինչը ոչ թե պակասեցնելու, այլ հակառակը` մեծացնելու է պատերազմի վտանգը,

3. Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջական սահմանազատումը պարտադիր է զերծ մնալ զորքերի տեղաշարժից և սահմանագծման աշխատանքներից,

4. Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, և վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո միայն իրականացնել սահմանագծում։

Շատ կարևոր է արձանագրել, որ այս վիճակը ո'չ թե 2020-ի պատերազմի, այլ՝ 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Սա մեզ կհուշի ճիշտ քաղաքական լուծումը։ Սա, ամենից բացի, մեզ կհուշի նաև, թե ընդդիմադիր իրապես լայն համախմբման ճանապարհին ինչպես խուսափել նախկին կոպտագույն սխալներից։ Այսօր "ընդդիմադիր գետնի վրա" արդեն բոլորովին նոր իրավիճակ է, բնական պրոցեսի արդյունքում նոր անուններ ու գործիչներ են առաջ եկել, մարդկանց մոտ բոլորովին նոր որակի դիմադրության տրամադրություն կա, և այս ամենի հետ պարտադիր պետք է հաշվի նստել` մի կողմ թողնելով հին ու նոր բոլոր վեճերը ու նաև հավակնությունները»,- գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին