copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:54 24-04-2024

Չեմ զարմանա, որ շատ շուտով «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են «Հայոց ցեղասպանություն» կոչվող իրադարձությունների ժամանակ, որոնց ընթացքում դաժանաբար սպանվել են անպաշտպան և անմեղ թուրքերը»։

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով հայտարարությանը, նշում է․

«Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա: Ահա, թե ինչպես են վերաբերվում սուլթանի հետնորդները բարեկամության ու սահմանները բացելուն ձգտող հայերիս ցավին ու ողբերգությանը:

Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար:

Դե, եթե Արցախը հանձնելու մեջ ըստ Նիկոլի՝ մեղավոր են նախկինները, ռուսները և Արցախի 15 օրական նախագահը, իսկ՞«զանգեզուրի միջանցքը» դեռ Լևոնի ու Քոչարյանի ժամանակ են հանձնել, ապա Հայոց Ցեղասպանության մեղքն էլ շուտով կգցեն դաշնակների վրա (որոշ ախմախների կհամոզեն, որ նաև ՀՀԿ-ն է մեղավոր): Ոչ մի զարմանալու բան չկա:

Դե եթե փող սիրող հայ ոստիկանն ու երկրապահը ուժ են կիրառում հող տալու դեմ դուրս եկած հայ մարդու նկատմամբ, որպեսզի այդ ընթացքում բանակի մի շարք պատվազուրկ ներկայացուցիչներ հողերն ազատեն ու հանձնեն թշնամուն, էլ ի՞նչ եք ուզում ուրիշից:
Նժդեհը երիցս իրավացի էր:

Զարմանալու ոչինչ չկա, ամեն ինչ ծրագրված է ու հասկանալի: Ինձ միայն այն 680.000 -ի ազգային պատկանելությունն ու գենետիկ հետազոտության տվյալներն է հետաքրքիր: Աստված տա նրանք հայ լինեն:

«Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները (կրթական ցենզը որքան բարձր՝ այնքան վատ) կամա, թե ակամա դարձան այս պետության գերեզմանափորը»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից