copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:53 20-04-2024

Բաքվի բանտում 2 շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի հետ

Ադրբեջանական բանտում գերի պահվող, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել նրա առողջական վիճակի վերաբերյալ

«Ավելի քան երկու շաբաթ առանց նամակագրության հնարավորության կալանավորված Ռուբեն Վարդանյանին թույլ տվեցին առաջին անգամ զանգահարել իր ընտանիքին այն բանից հետո, երբ նրա հարազատները միջազգային ուշադրությունը հրավիրեցին նրա հացադուլի վրա։

Զրույցի ընթացքում նա նշեց, որ այս ամբողջ ընթացքում եղել է կատարյալ մեկուսացման մեջ, իրեն անգամ թույլ չեն տվել կարդալ։ Որքան գիտենք, միայն չափվում է նրա արյան ճնշումը, և ուրիշ ոչինչ, և մենք ավելի ու ավելի ենք անհանգստանում, որ նրա առողջական վիճակը վատթարանում է։ Զրույցն ավարտելուց առաջ նա ասաց. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան ամեն ինչ, նույնիսկ կյանքը»:

Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ թույլ տան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան։ Միայն այդպես է հնարավոր հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել։

Բացի այդ, մենք կրկնում ենք Ռուբենի պահանջը՝ Ադրբեջանի կողմից անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին։

Շնորհակալություն ենք հայտնում համաշխարհային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում ու խոսում են Ռուբենի մասին։ Հենց այս ջանքերով էլ կայացավ վերջին երկու շաբաթվա ընթացքում նրա առաջին հեռախոսազրույցը ընտանիքի հետ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg