Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:00 18-04-2024

Մեկն ուզում է՝ լավ ապրի, մեկն էլ չի հասցնում՝ հաց առնի. քաղաքացիները՝ Խ. Սուքիասյանի լավ ապրելու մասին

Ապրիլի 16-ին ԱԺ-ում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ վիճաբանության ժամանակ ասել է՝ «Դուք ձեր ամբողջ ցեղով, ձեր բարեկամներով, ձեր շրջապատով, ձեր մամուլով որ հավաքվեք, եթե իմ 10% գիտելիքները բիզնեսի, տնտեսության կիմանաք, ես ինձ չգիտեմ ինչ կանեմ։ Հիմա դուք ուզում եք, որ դուք լա՞վ ապրեք, չե՛ք կարա, ե՛ս պետք ա լավ ապրեմ, որովհետեւ էդքան բան գիտեմ»։

Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանում, քաղաքացիներին ուղղվելով հետևյալ հարցը՝ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ պետք է Խաչատուր Սուքիասյանը միշտ լավ ապրի»։

Հարցվածների մի մասը դժվարացել է պատասխանել հարցին։ Եղան նրա մասին դրական կարծիք արտահայտողներ, դատապարտելով ծուլությունը, նշելով, որ Խաչատուր Սուքիասյանը պիտի լավ ապրի, որովհետև աշխատում է։ Մի քանի քաղաքացիներ բացասական կարծիք հայտնեցին նրա մասին։

Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, խստորեն դատապարտելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը, պատկան մարմիններից պահանջելով քննություն իրականացնել կատարվածի առթիվ։

Նշենք նաև, որ մի շարք հասարակական կազմակերպություններ ևս հայտարարություն են տարածել պահանջելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է