copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:31 17-04-2024

Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

Մոտ երկու տասնյակ երկիր է միացել Ուկրաինայի համար զինամթերք գնելու Չեխիայի նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ այցի ընթացքում այդ մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:

«Ուրախ եմ, որ մեր նախաձեռնությանն արդեն միացել է մոտ 20 երկիր արդեն միացել է »,- Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ֆիալան: Նա, մասնավորապես, նշել է Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները և Լեհաստանը՝ հավելելով, որ դա հնարավորություն կտա մոտ 500 հազար հրետանային զինամթերք մատակարարել Ուկրաինային: Ըստ Ֆիալայի՝ դա կնպաստի ռազմաճակատում իրավիճակի ուղղակի փոփոխությանը:

Ֆիալան նաև նշել է, որ արկերի մատակարարումը պետք է Կիևին աջակցելու երկարաժամկետ ռազմավարություն լինի: Նա գտնում է, որ որևէ պատճառ չկա, որպեսզի 20 դոնոր երկրները հաջորդ 12 ամիսներին ևս մեկ միլիոն զինամթերք չմատակարարեն Ուկրաինային:

Չեխիայի վարչապետը չի հստակեցրել, թե որքան գումար է հաջողվել հավաքել, սակայն Ուկրաինայի վերակառուցման հարցերով չեխական կառավարության հանձնակատար Թոմաշ Կոպեչնիի հավաստմամբ՝ խոսքը մոտ 3 միլիարդ դոլարի մասին է։

Փետրվարին Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովում Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր Ուկրաինային 500 հազար՝ 155 մմ տրամաչափի և 300 հազար՝ 122 մմ տրամաչափի հրետանային արկ մատակարարելու իր երկրի մտադրության մասին: Նա առաջարկել էր զինամթերքը գնել երրորդ երկրներից։

Մարտին ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ Չեխիան արդեն շուրջ 800 հազար հրետանային արկ գնել տարբեր երկրների մատակարարներից։ Լրացուցիչ միջոցների առկայության դեպքում Չեխիան կկարողանա գնել ևս 700 հազար արկ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ