Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:13 17-04-2024

Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է՝ Ալիևի հետ 90 տոկոսով պայմանավորվածության են եկել. news.am

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել news.am-ին։

«Փաշինյանն ասել է, որ նախնական 90%-ով պայմանավորվածություն ունեն Ալիևի հետ, որ պրոցեսն այս պահին դեռևս կանգ է առնում՝ զիջումներ չեն լինելու, դիրքերի փոփոխություն չի կատարվելու, միայն այն հատվածը, որը սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք։ Նաև այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ։ Բայց դրան զուգահեռ Ոսկեպարը շրջանցող այլընտրանքային ճանապարհ կառուցելու առաջարկ է արել, որին բնակիչները համաձայնություն չեն տվել»,- ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ գործընթացն այս պահին կանգ է առել տավուշցիների համախմբված պայքարի շնորհիվ, սակայն դա չի նշանակում, որ այն չի շարունակվելու։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին