Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:27 16-04-2024

Տեղի ունեցածը քաղաքական կուսակցության կողմից առերևույթ կազմակերպված գործողություն է, որին մասնակցել է նաև ոստիկանությունը

Երեկ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։ Քաղաքացիներից մեկն արգելել է պատգամավորին իջնել տրանսպորտից՝ նրան անվանելով «հակահայ վիժվածք», ինչից հետո Ասլանյանը հրել է տղային։

Միջադեպին մասնակից տղան՝ Սամվել Վարդանյանը, բերման է ենթարկել, իսկ պահման վայր տեղափոխելիս ճանապարհին մի խումբ դիմակավորված անձանց կողմից նա խոշտանգվել է։

Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ «Հենարան» մամուլի ակումբում կազմակերպվել է Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շեշտեց, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները առնվազն հանցակցել են տեղի ունեցած հանցագործությանը՝ առնվազն մենակ և անօգնական թողնելով Սամվել Վարդանյանին։

«Նրանք եղել են այս կազմակերպված ծանրագույն հանցագործության մասնակիցները, բայց ոչ կազմակերպիչները։ Մենք դա ասելու հիմքերը չունենք։ Երեկվա լրահոսը, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ շատ տարածվեց ինչ-որ Մկրտչյան ազգանունով իշխանամերձ քաղաքագետի կողմից, ուղիղ հիմք է մեզ համար ենթադրելու, որ սակազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից ոստիկանության առնվազն որոշակի մասնակցությամբ։ Մենք հիմքեր չունենք պնդելու, որ այդ երեք դիմակավորված անձինք եղել են իրավապահներ։ Նրանց վրա տարբերանշաններ Սամվելը չի նկատել։ Սա ուղիղ կազմակերպված է իշխող քաղաքական ուժի կողմից որպես պատժի և վախեցման գործողություն մի անձի նկատմամաբ, որը բավական կոշտ ձևով քննադատել է ՔՊ-ական պատգամավորին»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանը կոչ արեց լրատվամիջոցներին տեղի ունեցածը չմեկնաբանել միայն ոստիկանության հետ կապված խնդիրների լույսի ներքո․ սա քաղաքական կուսակցության կողմից առերևույթ կազմակերպված գործողություն է, որին մասնակցել է նաև ոստիկանությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան