copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:35 16-04-2024

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով կատարված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով պարզվել է, որ իրավաբանական անձ հանդիսացող՝ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, ընկերության վարձու աշխատողներին վճարված իրական աշխատավարձերի չափի մասով հարկային մարմին ներկայացվել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում եկամտային հարկի մասով շուրջ 50.000.000 ՀՀ դրամ պետբյուջե պակաս հարկեր են վճարվել:

Մասնավորապես՝ ՍՊ ընկերության տնօրեն Ա․Դ․-ն ընկերության վարձու աշխատակիցների հետ կնքել է իրականությանը չհամապատասխանող, իրականից ցածր չափերով աշխատավարձերի տվյալներով պայմանագրեր, որի արդյունքում թերհայտարարագրվել են իրական աշխատավարձերի չափերը և դրանցից բխող հարկերը։ Իսկ վարձու աշխատակիցների հետ պայմանավորված իրական աշխատավարձերի չափերը վճարվել կանխիկ եղանակով՝ արդյունքում խուսափելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 50.000.000 ՀՀ դրամ հարկեր վճարելուց:

Նախաքննության ընթացքում՝ 2024թ․ ապրիլի 15-ին Ա․ Դ․-ն հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել է:

Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով կատարվել է վճարում՝ որպես ենթադրյալ վնասի հատուցման գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին