Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 16-04-2024

Հակառուսական քաղաքականությունը միավորում է Հայաստանին ու Ղազախստանին. հարցում

Ղազախստանի նախագահի այցը հանրային քննարկման առիթ է դարձել, որովհետև նախորդ 23 տարիներին այս երկրի ղեկավարը ՀՀ չի այցելել։ Վերջին այցը եղել է 2001-ին։ Հայաստանի և Ղազախստանի միջև 1999-ին ստորագրվել է բարեկամության և համագործակցության պայմանագիր, որը մեծ մասամբ՝ չի գործել։ Եվ այդ պայմանագրի 25-րդ ամյակի առիթով էլ կազմակերպվել է այս այցը։

Փորձագետները կարծում են, թե այցը նաև անվտանգային նշանակություն ունի, քանի որ Ղազախստանը նույնպես դիվերսիֆիկացման քաղաքականություն է վարում մի շարք ոլորտներում։ Տարբերությունն այն է, որ Տոկաևի դիվերսիֆիկացման քայլերին ՌԴ-ն կաշտ չի արձագանքում։

Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին, թե ինչո՞ւ է Ղազախստանի նախագահն եկել Հայաստան։

Հարցվածների մեծ մասը տեղյակ չէին այս այցի մասին։ Մի քաղաքացի կարծիք հայտնեց, թե Պուտինն է ուղարկել Տոկաևին Հայաստան, որ Փաշինյանին համոզի՝ Պուտինի ցանկությունների կատարի։ Որոշ հարցվածներ ենթադրեցին, որ այս այցի արդյունքում առևտրային կապերն են ամրանալու։ Մի քաղաքացի էլ նկատեց, որ վերջին ժամանակներում ՀՀ-ն ու Ղազախստանը հակառուսական քաղաքականություն են վարում, գլխներին «օյին են ման գալիս»։

Նկատենք, որ անցյալում, երբ ՀՀ իշխանությունները մասնակցում էին ռուսական դոմինանտությամբ միջոցառումներին, Ղազախստանը մշտապես ադրբեջանամետ դիրքորոշում է ցուցադրել։ Սա հայ-ղազախական կապերի սառեցման պատճառներից մեկն էր։ Իսկ երեկ՝ ապրիլի 15-ին, Տոկաևի այցելության ընթացքում ստորագրվեցին մի շարք պայմանագրեր։

Հիշեցնենք նաև, որ Տոկաևը մեկ ամիս առաջ՝ մարտի 11-ին, պետական այցով ժամանել է Ադրբեջան, Ալիևի հետ այցելել նաև Շուշի, ստորագրել ղազախա-ադրբեջանական մի շարք փաստաթղթեր, այդ թվում նոր առևտրային ուղիների գործարկման մասին։ Համադրելով այս երկու այցերը, ենթադրել, որ Տոկաևը խաղաղության խաչմերուկի շահառուներից մեկն է, բայց մնում է Ադրբեջանի ամուր դաշնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի