copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:48 08-01-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Ղազախստանին օգնելու պատրաստակամության մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Ղազախստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։

«Մենք լավ հարաբերություններ ունենք բարեկամ Ղազախստանի հետ»,- ասել է Աքարը, հավելելով, որ Թուրքիան և Ղազախստանը համագործակցում են մշակութային, ռազմական և կրթական ոլորտներում։

«Մենք ուշադիր հետևում ենք վերջին իրադարձություններին», - նախարարի խոսքերն է փոխանցում Anadolu գործակալությունը։

Աքարը նշել է, որ Թուրքիան հավատում է, որ Ղազախստանն իր միջոցներով ու հնարավորություններով կհաղթահարի բոլոր դժվարությունները։

«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր ղազախ եղբայրներին ամեն տեսակի օգնություն և աջակցություն ցուցաբերել»,- հավելել է թուրք նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան