copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:16 14-04-2024

Շիրակի մարզում «Նիվա»-ն վերածվել է մոխրակույտի. վթարի պատճառը հանդիպակաց երթևեկող ավտոփոխադրիչն է եղել. shamshyan.com

Ապրիլի 9-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 23:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Սահակյանը իր վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի - Հայկավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի արդյունքում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Հ. Գրիգորյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Բարեբախտաբար, վթար-հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ Մխիթարյանի գլխավորությամբ։

Տեղում «Նիվայի» վարորդ Վ. Սահակյանը հայտնել է, որ վթարի պատճառը հանդիսացել է հանդիպակաց երթևեկող՝ Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Հայկ Ասլանյանի կողմից վարած ավտոփոխադրիչ (էվակուատոր) «Գազ-33021» ավտոմեքենան։

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվեկ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը